‘
Իտալիայի նախկին վարչապետ, «Ազատության ժողովուրդ» կուսակցության հիմնադիր Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստ է վեցերորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը 2013 թ. նախատեսված խորհրդարանական ընտրություններում, թեև հոկտեմբերի վերջին պարզ հասկացրել էր, որ մտադիր չէ մասնակցել դրանց: Իր վերջնական որոշումը քաղաքական գործիչը պետք է հայտնի առաջիկա օրերին, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: «Տնտեսությունը ծայրահեղ վիճակում է, գործազուրկների թիվը մեկ միլիոնով ավելացել է, պարտքն աճում է, գնողունակությունն ընկնում է, հարկային բեռն անտանելի բարձր է… Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ երկիրն անընդհատ անկում ապրի»,- ասել է Բեռլուսկոնին՝ հերթական անգամ քննադատելով տնտեսագետՄարիո Մոնտիի կառավարությանը: Բեռլուսկոնիի և նրա կոմնակիցների որոշման վրա կարող են ազդել կառավարության նիստի արդյունքները: Նիստի օրակարգում լինելու է այն հարցը, որ որոշակի հանցագործությունների համար դատապարտված անձինք չեն կարող մասնակցել ընտրություններին:
‘