‘Բեռլուսկոնին վարչապետի պաշտոնի համար այլեւս չի պայքարի ‘

670

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, թե 2013-ի գարնանը Իտալիայում նախատեսված խորհրդարանի ընտրություններում չի գլխավորի աջ-կենտրոնական «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը:

«Ես այլեւս իմ թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար չեմ առաջադրի. Ես ավելի երիտասարդ մարդկանց կողքին կլինեմ, որոնք ունակ են խաղալու եւ գո;եր խփելու», — ասել է 76 ամյա մեդիամագնատը եւ «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատերը:

Բեռլուսկոնիի խոսքերով, նա գարնանային ընտրություններին կսահմանափակվի խորհրդատուի դերով:

Ներկա պահին Բեռլուսկոնին աղմկոտ դատական գործի գլխավոր «գործող անձեինց» է: Նրան մեղադրում են մարոկացի անչափահաս մարմնավաճառի հետ ինտիմ կապերի մեջ:

 

 

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, թե 2013-ի գարնանը Իտալիայում նախատեսված խորհրդարանի ընտրություններում չի գլխավորի աջ-կենտրոնական «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը:

«Ես այլեւս իմ թեկնածույունը վարչապետի պաշտոնի համար չեմ առաջադրի. Ես ավելի երիտասարդ մարդկանց կողքին կլինեմ, որոնք ունակ են խաղալու եւ գո;եր խփելու», — ասել է 76 ամյա մեդիամագնատը եւ «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատերը:

Բեռլուսկոնիի խոսքերով, նա գարնանային ընտրություններին կսահմանափակվի խորհրդատուի դերով:

Ներկա պահին Բեռլուսկոնին աղմկոտ դատական գործի գլխավոր «գործող անձեինց» է: Նրան մեղադրում են մարոկացի անչափահաս մարմնավաճառի հետ ինտիմ կապերի մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Մերաբիշվիլին հերքում է լուրը, թե Վրաստանի բյուջեում $121 միլիոն է մնացել ‘
Հաջորդ հոդվածը‘Հոլանդիայում կարող են ի հայտ գալ երեք եւ ավելի ծնողներով ընտանիքներ ‘