‘Բեռլուսկոնի. «Եզրափակչում կերկրպագեմ «Յուվենտուսին»’

1372

 ««Միլանը» լքելու ցավը դեռ շատ ուժեղ է»: Սիլվիո Բեռլուսկոնին չի կարողանում կտրվել իր ստեղծագործությունից ակումբի վաճառքից մեկ ամիս անց: «Ֆանտաստիկ տարիներ են եղել, շաբաթ օրը ցանկանում էի գնալ «Միլանելլո», բայց չկարողացա, որովհետև «Միլանը» լքելու ցավը դեռ շատ ուժեղ է,- ասում է Բեռլուսկոնին:

— Շնորհակալություն եմ հայտնում «Ռոսսոներիների» երկրպագուներին. առանց նրանց ոգևորվածության այս 30 տարիների ընթացքում մեր հաջողություններին հնարավոր չէր լինի հասնել»: Ապա «Ռոսսոներիների» նախկին առաջին համարը խոսում է այն շարժառիթների մասին, որոնք նրան ստիպեցին վաճառել ակումբը: «Միլանում և Իտալիայում փնտրեցի գործարարների, որոնք ունակ էին «Միլանին» բարձունքի հասցնել, բայց ոչ մի պատասխան չստացա,- ասում է նա:- Ստիպված էինք հեռանալ, որովհետև շեյխերի գալուստի հետ արժեքները «Մոնոպոլիայի» էին վերածվել: Այսօր Իտալիայում ոչ ոք չկա, որ կարող է մրցակցել նրանց հետ, այնպես որ ստիպված էի զոհաբերության գնալ և հրաժարվել»:

Վերջում Բեռլուսկոնին իր աջակցությունն է հայտնում «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ: «Հորս կողմից ստացած հնաոճ դաստիարակության շնորհիվ` միշտ երկրպագել եմ «Ինտերին», երբ խաղում էր այլ թիմերի հետ կամ միջազգային հանդիպումներում,- խոստովանում է նա:- Թեև գիտեմ, որ ինչ-որ մեկի դուր չի գա, բայց նույն բանը կանեմ, երբ «Յուվենտուսը» հանդիպի Մադրիդի «Ռեալին»: Առա՛ջ, «Յուվե»»:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպինների օդուժը սխալմամբ ռմբակոծել է յուրայիններին. կա 10 զոհ’