‘
«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ շատ ուրախ է, թե ինչպես է Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Միլանը» հաղթել «Յուվենտուսին»:
«Կասկածելի 11 մետրանո՞ց: Նման հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ ինձ ավելի մեծ հաճույք է պատճառում»,- Բեռլուսկոնիի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով` շնորհիվ 11 մետրանոց հարվածի, որը նշանակվել էր «Յուվենտուսի» խաղացող Մաուրիսիո Իսլայի կողմից տուգանային հրապարակում իբրեւ ձեռքով խաղալու համար: Նույնիսկ «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խաղից հետո խոստովանեց, որ 11 մետրանոցը սխալմամբ էր նշանակվել:
‘