‘Բեռլուսկոնի. սեքս չի եղել, բայց փող ես տվել եմ’

1067

Սիլվիո Բեռլուսկոնին Միլանի դատարանին հոկտեմբերի 19-ին հայտնել է, որ իր առանձնատանը կազմակերպված երեկույթներում էրոտիկ տեսարաններ չեն եղել:  Դեռ նախորդ տարի հարուցված դատական գործում, որն ստացել է «Ռուբիի գործ» անվանումը, Իտալիայի նախկին վարչապետը մեղադրվում է անչափահասների մատուցած ինտիմ ծառայություններից օգտվելու և պաշտոնական դիրքը չարաշահելու համար:

«Մարդիկ պարել են  իմ տանը, սակայն ես չեմ մասնակցել այդ պարերին: Դեռ երիտասարդ տարիքում ես երդում եմ տվել: Ես  չեմ վճարել սեռական ծառայությունների համար ոչ այդ դեպքում, ոչ էլ երբևէ՝ իմ ողջ կյանքի ընթացքում»,- ասել է Բեռլուսկոնին:

Ռուբի անունով մարոկկացի պարուհին (հենց նրա հետ է կապված դատավարության անվանումը) նույնպես պնդում է, որ նախկին վարչապետի հետ սեռական կապի մեջ չի եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել էր, որ ժամանակ առ ժամանակ նյութական օգնություն է տրամադրել իր տուն այցելած պարուհիներին, սակայն դա արել է ոչ թե որպես սեռական ծառայությունների վարձատրություն, այլ որպես բարի կամքի դրսևորում:

Իտալիայի նախկին վարչապետի որակմամբ այս դատավարության կազմակերպումը իր թշնամիների ձեռքի գործն է:

Աղբյուրը՝ Euronews
Լուսանկարում՝ Ս,Բեռլուսկոնին Միլանի դատարանում

Նախորդ հոդվածը‘Բեյրությի ահաբեկչությունը Reuters-ի ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ’