‘Բեռնարդը ապշեցրել է «Վեստ Հեմին» իր պահանջներով’

1180

Բրազիլացի կիսապաշտպան Բեռնարդը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է և գտնվում է նոր ակումբի փնտրտուքների մեջ: Սակայն դեռևս գործազուրկ է: 

Ամենայն հավանականությամբ խնդիրը նրա չլսված գումարային պահանջների մեջ է, որոնցից «Վեստ Հեմը» ապշահար է եղել:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբը մտադիր է ձեռք բերել Բեռնարդին, սակայն վերջինս հայտարարել է, որ ինքը ցանկանում է ամսական 200 հազար ֆունտ (մոտավոր 10 միլիոն ֆունտ տարեկան) վաստակել: Դրանից հետո «Վեստ Հեմը» դադարեցրել է բանակցությունները:

Լուրերի համաձայն, «Շախտյորի» նախկին կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին», որը հույս ունի ֆուտբոլիստի հետ համաձայնության գալ ավելի «համեստ» պայմաններով:

Նախորդ հոդվածը‘Դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Լոպետեգին` Մոդրիչի մասին’