‘
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, շվեյցարացի մասնագետը Բեռնար Շալանդը մոտ է Կոսովոյի ազգային թիմը գլխավորելուն։ Այդ մասին հայտարարել է Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վադիլ Վոկրին, հաղորդում է sofoot.com-ը։
«Մենք շարունակում ենք բանակցությունները։ Կարծում եմ՝ ամեն բան կորոշվի առաջիկայում։ Մենք քննարկում ենք մի քանի տարբերակներ։ Թեկնածուների թվում կան նաեւ պորտուգալացի եւ իտալացի մասնագետներ։ Սակայն մենք մոտ ենք Բեռնար Շալանդի հետ փոխհամաձայնության գալուն։ Մնացել են հստակեցնել մի քանի մանրուքներ»,- ասել է Վադիլ Վոկրին։
Կոսովոյի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Ալբերտ Բունյակիի հեռացումից հետո։
Հիշեցնենք, որ Բեռնար Շալանդը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2014-2015-ը։ Դա նրա առաջին աշխատանքային փորձն էր հավաքականներում։
‘