‘
Հոկտեմբերի 14-ին կայանալիք Հայաստան — Ֆրանսիա ընկերական հանդիպման նախորդ օրը Հայաստանը ընտրանու գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը ներկայացավ նախախաղյա ասուլիսին.
— Ֆրանսիայի հանդիպմանը պատասխանատվությունը կխանգարի՞ Ձեզ, թե՞ կօգնի:
— Ես գտնում եմ, որ պետք է լավ խաղ ցուցադրենք: Այս հանդիպումը մեզ համար նվեր է, որը կարող է լինել նաև թունավոր: Սակայն, ամեն դեպքում լավ կլիներ, որ այս նվերը ծանր խաղից 3 օր անց չլիներ:
— Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղում ի՞նչ փորձարկումներ են լինելու, որոնք հեռանկարային կլինեն Պորտուգալիայի դեմ արտագնա խաղից առաջ:
— Առայժմ մեկ բան է պարզ է, որ փորձարկումներ կլինեն: Սակայն մենք չունենք ընտրության մեծ հնարավորություն:
— Մանուչարյանը և Բերեզովսկին որոշակի ցավեր ունեին Սերբիայի դեմ հանդիպումից հետո. ինչպիսի՞ վիճակում են այժմ:
— Մանուչարյանին, այո, խաղավարտում վնասավածք հասցրին և մրցակցի ֆուտբոլիստն այդ դրվագում պետք է 2-րդ դեղինով հեռացվեր խաղադաշտից: Բերեզովսկին երեկ պառկած է եղել, իսկ այսօր շարք է վերադարձել: Կքննարկենք և կորոշենք, թե որքանով է պատրաստ վաղվա խաղին:
Ես փորձարկումներ, փոփոխություններ եմ նախատեսել վաղվա հանդիպման համար:
— Նշեցիք, որ Ֆրանսիայի դեմ խաղում փոփոխություններ կլինեն. դա մարտավարությանն առնչվո՞ւմ է:
— Այստեղ կա մարտավարությանը ադապտացվելու խնդիր: Համեմատության համար ասեմ, որ Դանիայի հետ խաղում հայ ֆուտբոլիստերի տեղաշարժը երկու անգամ ավելի քիչ էր, քան սերբերի դեմ մրցավեճում։ Կտրուկ փոփոխությունները գուցե հոգնեցնեն ֆուտբոլիստներին և գցեն տեմպից:
‘