‘Բեռնար Շալանդ. «Մենք պատրաստ ենք վաղվա խաղին»’

1151

Քիչ առաջ Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: 

 -Ֆուտբոլասերներին հուզում է, թե ինչու է հրավիրվել վնասվածք ունեցող Դավիթ Մանոյանը և չի հրավիրվել Արտակ Դաշյանը:  

— Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության՝ 23 խաղացողներ կարող են լինել հայտացուցակում: Դավիթ Մանոյանն այս հավաքանում 24-րդն է, վնասվածք ունի, հայտացուցակում չի լինելու, նա աշխատում է մեզ հետ: Մեզ հետ է քանի որ լավ ֆիզոթերապևտ ունենք:
Ես գոհ եմ Դաշյանի խաղից, բայց թիմում կան Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը… Մեր հարձակման գիծն առանց այդ էլ հագեցած է:

— Դուք նախորդ ասուլիսին հայտարացեքի, թե Դենիս Թումասյանը կհրավիրվի, եթե ունենա խաղային պրակտիկա: Նա արդեն ունի խաղային պրակտիկա սակայն չի հրավիրում: Այց հարցն արդեն մի քանի տարի քննարկման առարկա է: Ի վերջո նա հավաքականի թեկնածու՞ է: Եթե այո, ապա ինչո՞ւ չի հրավիրվում…

— Նա թեկնածու է, բայց ես գոհ էի Սերբիայի հետ խաղում իմ պաշտպանական գծի խաղացողներից: Ինչ կլինի ապագայում՝ չեմ կարող ասել:

— Ինչո՞վ կարող է զարմացնել Հայաստանը Պորտուգալիային:

— Ես երբեք իմ թիմին չեմ ասում, թե այսօր պետք է անպայման հաղթենք, կամ ոչ-ոքի խաղանք: Ես միշտ խաղն սկսում եմ 0:0 հաշվով: Գոհ կլինեմ, թե ոչ՝ կերևա խաղից հետո: Սերբիայի հետ խաղից առաջ եթե ինձ հարցնեին՝ գոհ կլինեմ ոչ-ոքիից, ես կպատասխանեի՝ այո: Բայց այժմ ես դժգոհ եմ, որ այդ խաղում ընդամենը մեկ միավոր ենք վաստակել: Մենք մշտապես կարող ենք անակնկալներ մատուցել: Մենք ունենք լավ կատարողներ:

— Սերբիայի հետ խաղից հետո մեր հավաքականը հոգեբանորեն ինչպիսի՞ վիճակում է մոտենում առաջիկա խաղին:

—  Կարծում եմ, որ խաղից հետո մի կողմից թիմը գոհ էր, որ նման խաղ ցույց տվեց, մյուս կողմից հիասթափված էր արդյունքից: Բայց մենք գիտակցում էինք, որ պետք է շարունակենք աշխատել, քանի որ առաջիկայում բարդ մրցակից է սպասվում: Մենք վաղը խաղալու ենք Եվրոպայի լավագույն հավաքականներից մեկի՝ Պորտուգալիայի դեմ եւ դա մեծ փորձություն է մեզ համար: Նման ուժեղ մրցակցի հետ խաղը խաղացողներին ավելի է մոտիվացիացնում: Կարելի է ասել, որ մենք պատրաստ ենք առաջիկա խաղին:

— Ի՞նչ կարող եք ասել Պորտուգալիայի ունեցած խաղերի մասին, որոնցում նրանք մրցել են Դանիայի և Ալբանիայի հետ:

— Լավ չի լինի, եթե ես խոսեմ Պորտուգալիայի խնդիրների մասին: Պորտուգալիան ունի մեծ փորձ, հիանալի կազմ… Այս թիմի հարձակումը շատ ուժեղ է: Միայն Ռոնալդուն չէ, որ ուժեղ է դարձնում հարձակման գիծը: Կա նաեւ Նանի, ով շատ ուժեղ է: Պորտուգալիան թիմ է, որն ունի անհատապես շատ ուժեղ խաղացողներ: Բոլոր օղակներում էլ Պորտուգալիան լավ կադրեր ունի:

Ինչ վերաբերվում է ընտրական խաղերին, ապա դժվար է համեմատություններ անել, քանի որ այդ ընթացքում մարզիչը փոխվեց և ասպարեզում են լրիվ տարբեր թիմեր: Բացի դրանից, առանց Ռոնալդուի Պորտուգալիան լրիվ տարբեր թիմ է և դժվար է խոսել Ալբանիայի խաղի մասին:

— Բավական երկար ժամանակ Յուրա Մովսիսյանը վնասվածք ուներ: Վերջերս նա վերադարձավ «Սպարտակի» հիմնական կազմ: Ինչպես եք գնահատում նրա մարզավիճակը: Արդյո՞ք նրան կտեսնենք մեկնարկային կազմում:

 — Եթե նա խաղում է «Սպարտակում», նշանակում է, որ նա ի վիճակի է խաղալ: Ես «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրադ Յակինի հետ լավ հարաբերությունների մեջ եմ եւ խոսել եմ Մովսիսյանի վերաբերյալ:

Աղբյուրը՝ ffa.am   

Նախորդ հոդվածը‘Ստամբուլում ներկ են լցրել ամերիկացի զինվորների վրա’
Հաջորդ հոդվածը‘Վ.Սիրադեղյանի պատմվածքով նկարահանված ֆիլմը նոր մրցանակների է արժանացել’