‘«Բերանը կարած» հացադուլավորին ոստիկանները տեղափոխեցին հիվանդանոց’

726

Epress.am-ի հաղորդմամբ՝ այսօր, ժամը 11:50-ի սահմաններում, 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, շտապօգնության մեքենա են նստեցրել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին:

Հիշեցնենք, որ Աշոտ Խուդոյանը բերանը կարել էր երեկ՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք աջակցել էին պապական կտակը կեղծելուն:

iLur.am-ի հետ զրույցում ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ Աշոտ Խուդոյանը այժմ գտնվում է հիվանդանոցում: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան Սիրիային ավելի քան 900 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ը հաստատեց Իշխան Զաքարյանի թեկնածությունը 88 կողմ, 13 դեմ ձայներով’