‘Բերդիմուհամեդովի ստեղծագործություններն ընդգրկվել են դպրոցական ծրագրերում’

629

Նոր ուսումնական կիսամյակում թուրքմենական դպրոցները  ձեռնամուխ են եղել երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած գրքերի ուսումնասիրությանը: Այդ մասին հաղորդում է «Хроника Туркменистана»-ն: Կրթության նախարարության մշակած ուսումնական ծրագրի համաձայն՝ գրականության դասերին աշակերտները կուսանեն նախագահի ստեղծագործությունները, ինչպես նաև նրա մասին գրված գրքերը: Դրանց ուսումնասիրությունը կսկվի չորրորդ դասարանից: Ծրագրում ներառվել են Բերդիմուհամեդովի ստեղծագործությությունները հոր («Երջանկության թռչուն»), պապի («Բարի անունն անմար է»), թուրքմենական գորգերի (Կենդանի առասպել») մասին և այլն: Բացի այդ, աշակերտները կծանոթանան նախագահի «Թոռը, որ մարմնավորել է պապի երազանքը» վեպին և բանաստեղծուհի Գոզել Շագուլիևայի՝ նախագահին նվիրված ձոներին:

Նախկինում թուրքմենական դպրոցներում ակտիվորեն ուսումնասիրում էին նախկին նախագահ Սափարմուրատ Նիյազովի (Թուրքմենբաշի) ստեղծագործությունները: Վերջինիս մահվանից հետո նրա նշանավոր «Ռուհնամա» տրակտատը հանվել է դպրոցական ծրագրերից, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հավանություն տվեց «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքին’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է Վեյկ Ան Զեեի մրցաշարը’