‘Բերդի տարածաշրջանում խիտ մառախուղ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի’

937

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում խիտ մառախուղ է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Իր հերթին Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘1993թ. ՀՀ-ում ծնվել է 59 հազար երեխա, իսկ 2013թ.՝ 41 հազար. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)’