‘Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է’

974

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության  պատճառով  փետրվարի 1-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. «Ռոբին Հուդ» միջնադարյան լեգենդը’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Էրեբունիում’