‘Բերեզովսկին և Մինասյանը քվեարկել են Մեսսիի, իսկ Սուրեն Բաղդասարյանը՝ Ինյեստայի օգտին’

876

Համացանցում են հայտնվել «Ոսկե գնդակ-2012»-ի քվեարկության մանրամասն արդյունքները: Հիշեցնենք, որ լավագույն խաղացողին ընտրում էին ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները և լրագրողներ: Մանրամասն արդյունքներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Համաձայն հրապարակված տվյալների ՀՀ ազգային հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին քվեարկել է այսպես՝ 1-ին տեղ (5 միավոր) – Մեսսի, 2-րդ տեղ (3 միավոր) – Ռոնալդու, 3-րդ տեղ (1 միավոր) – Կասիլիաս:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քվեարկել է այսպես՝ 1-ին տեղ (5 միավոր) – Մեսսի, 2-րդ տեղ (3 միավոր) – Պիռլո, 3-րդ տեղ (1 միավոր) – Ռոնալդու:

Իսկ լրագրող Սուրեն Բաղդասարյանի քվեարկության արդյունքները հետևյալն են՝ 1-ին տեղ (5 միավոր) – Ինյեստա, 2-րդ տեղ (3 միավոր) – Մեսսի, 3-րդ տեղ (1 միավոր) – Ռոնալդու:

Հիշեցնենք, որ Մեսին չորրորդ անգամ անընդմեջ դարձավ ՖԻՖԱ-ի մրցանակի դափնեկիր:

Նշենք նաև, որ ՖԻՖԱ-ն հրապարակել է նաև ֆուտբոլիստների ամբողջական ցանկը՝ համաձայն հավաքած միավորների, որին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Քենիայի ազգային պարկում 11 փիղ է սպանվել ‘
Հաջորդ հոդվածը‘Պատահար Հրազդան-Քաղսի ավտոճանապարհին. կան տուժածներ’