‘Բերեզովսկի. Ալբանիայի հետ խաղում զգացվում էր մեր լավագույն խաղացողի պակասը’

1092

Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին, ով երեկ՝ օգոստոսի 14-ին մասնակցեց Ալբանիայի հետ ընկերական՝ արտագնա հանդիպման առաջին խաղակեսին, արդեն Մոսկվայում է և «Դինամոյի» կազմում սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի՝ «Կրասնոդարի» հետ խաղին:

 Armsport.am-ի հետ հարցազրույցում Բերեզովսկին մասնավորապես անդրադարձել է երեկվա խաղին:  

 — Խոսենք խաղի մասին: Հայաստանի հավաքականը պարտվեց 0:2 հաշվով, ցուցադրեց անատամ խաղ… Դանիայի նկատմամբ տոնած տպավորիչ հաղթանակից հետո, հայ ֆուտբոլասերները լրիվ այլ բան էին սպասում…

— Խաղն անհաջող դասավորվեց մեզ համար և գրանցված արդյունքն  ունի մի քանի հիմնական պատճառ: Մենք չիրացրեցինք մեր պահերը, հետո բաց թողեցինք գոլ անդրադարձից… Գոլ խփելուց հետո, ալբանացիները փակվեցին և մեր գործը դժվարացավ: Մեր լավագույն խաղացողի` Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը զգացվում էր: Ալբանացիները հաճախ էին հաղթում մենապայքարներում, ինչը նրանց առավելություն էր տալիս:

 — Այսօր նայում էինք վիճակագրությանը և տեսանք, որ վերջին 5 տարիներին, Հայաստանն օգոստոսին անցկացրած ընկերական խաղերում՝ միայն պարտություններ է կրել: Ի՞նչ տրամաբանություն եք տեսնում այս ամենում:

 — Միգուցե, այս ամսին մեր թիմը լավ վիճակում չի լինում: Դժվար է միանշանակ ասել, թե որն է այդ ամենի տրամաբանությունը: Այնպես չէ, որ տղաները լավ արդյունքի հասնելու ցանկություն չունեին, չէին խաղում…

Ամբողջ հարցազրույցը՝ այստեղ

 

 

Նախորդ հոդվածը‘Օրվա աբսուրդ. Իրական կարապներին անջուր են թողել, Ազատության հրապարակում կարապ են նկարել՝ ջրի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ըմբշամարտի երիտասարդական հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը’