Բերեզովսկի. Սպերցյանն ինձ ասաց, որ առաջարկներ ունի Ֆրանսիայից

65

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է ազգային թիմի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի մասին.

«Էդիկի կարիերան, միանշանակ, արագ է զարգանում: Բոլոր մասնագետները նշում են, որ նա ուժեղ ֆուտբոլիստ կդառնա: Երբ ես խոսեցի նրա հետ 3-4 օր առաջ, նա ինձ հայտնեց, որ տարբերակներ ունի Ֆրանսիայից, բայց ամեն օր ինչ-որ նոր բան է հայտնվում, օրինակ՝ Բունդեսլիգայի ակումբների կողմից հետաքրքրության մասին լուրերը: Կարևոր է, որ նա կարիերան շարունակի Եվրոպայում»,- Բերեզովսկու խոսքերն է փոխանցում Metaratings-ը:

Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Սպերցյանի և ռուսական ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին:

Նախորդ հոդվածըՄարիո Գյոտցեն վերադարձավ Բունդեսլիգա
Հաջորդ հոդվածըԲայդեն․ Իրավիճակն Ուկրաինայի շուրջ տոկունության մրցակցություն է