‘
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին այսօր տեղափոխվել է Միլանի San Raffaele հիվանդանոց՝ աչքերի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է TMNews գործակալությունը:
Բերլուսկոնիի փաստաբանների վրա հղում անող լրագրողների տեղեկություններով՝ հայտնի քաղաքական գործչի մոտ ախտորոշվել է աչքի լորձաթաղանթի բորբոքում (կոնյունկտիվիտ):
Ավելի վաղ կոնյունկտիվիտի նոպան խանգարել է փետրվարին Իտալիայում կայացած խորհրդարանական ընտրություններին աջակենտրոն կոալիցիան գլխավորող նախկին վարչապետին մասնակցելու Նեապոլում կայանալիք եզրափակիչ հանրահավաքին:
Այսօր Միլանում պետք է տեղի ունենա հերթական դատական նիստը աղմկահարույց «Ռուբիի գործով», որի շրջանակներում Բերլուսկոնին մեղադրվում է անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավվելու մեջ: Այս պահին դատավորները որոշում են, թե արդյոք հարգելի է մեղադրյալի բացակայությունը: Դատախազ Իլդա Բոկասինին, որը պետք է կարդա մեղադրական ճառը, դեմ է նիստի հետաձգմանը:
‘