‘
«Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բերլուսկոնին սեպտեմբերին գնել է իտալական C դիվիզիոնի ակումներից մեկը` «Մոնցան», ու արդեն սկսել է զբաղվել նոր նախագծի աշխատանքներով.
«Սա երիտասարդ ակումբ է, որը կազմված է լինելու միայն իտալացիներից: Նրանց սանրվածքները միշտ կոկին են լինելու: Ես արդեն գտել եմ վարսահարդար, ով պատրաստ է անվճար աշխատել մեզ հետ:
Ոչ մի մորուք, դաջվածք և պիրսինգ: Նրանք պետք է մաքրության օրինակ լինեն խաղադաշտում, պարտավոր են ամեն խախտումից հետո ներողություն խնդրեն մրցակցից ու ջենթլմենի պես շփվեն մրցավարների հետ:
Նրանք երբեք չպետք է մերժեն ստորագրություն տալու առաջարկներն ու միշտ պետք է գեղեցիկ հագուկապ ունենան»,- Բերլուսկոնիի խոսքերը մեջբերում է football-italia-ն:
‘