‘Բերման ենթարկված երկու ակտիվիստները վարչական տույժի կենթարկվեն և 3 ժամից ազատ կարձակվեն’

743

Երևանի քաղաքապետարանի առջև այսօրվա ակցիայի բերման ենթարկված երկու ակտիվիստները վարչական տույժի կենթարկվեն և  3 ժամից ազատ կարձակվեն: Այս մասին ակտիվիստների և լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Փոխանցում է Tesadasht.am-ը: Ակտիվիստների բերման ենթարկվելն, ըստ նրա, պատճառաբանվում է այն բանով, որ նրանք հանրային գույք են փչացրել:

Հիշեցնենք, որ  «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն այսօր քաղաքապետարանի դիմաց գտնվող կայանատեղին կարմիր գծերի մեջ են առել: Ակցիայի ժամանակ ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման  ենթարկվել ակտիվիստներ Վահե Գևորգյանը և Սևակ Մամյանը: Իսկ Վահագն Մինասյանը և Գոռ Առաքելյանը հրավիրվել են ոստիկանություն՝ պարզելու՝ արդյոք նրանք կապ ունեն վերոհիշյալ ակցիայի հետ, թե՞ ոչ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում աճուրդի են հանվել Օսկար Շինդլերի փաստաթղթերը’
Հաջորդ հոդվածը‘Նոր ահազանգ Թեղուտից. Ավելացել է մարդատար և բեռնատար մեքենաների քանակը. Լուսանկարներ’