‘
Այսօր՝ մայիսի 4-ին, ոստիկանություն բերման է ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Գոհար Ենոքյանին տեղափոխել են Ձերբակալվածների պահման վայր։ ԲՀԿ նախագահը դեռ տեղյակ չէր, թե ինչու են բերման ենթարկել Ենոքյանին` խոստանալով մանրամասներ հայտնել միայն գործին ծանոթանալուց հետո։
NEWS.am-ի տեղեկություններով՝ գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը:
Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
‘