‘Բերմուդյան եռանկյունում հայտնաբերվել է ստորջրյա քաղաք (տեսանյութ)’

1042

Գիտնականներ Փոլ Վայցվեգի և Պոլինա Զալիցկու գլխավորությամբ կանադացի օվկիանոսախույզների խումբը ստորջրյա քաղաք է հայտնաբերել Բերմուդյան եռանկյունում:

Գիտնականների խոսքերով՝ վերջերս հատուկ ռոբոտ-սարքավորման միջոցով ստացված ջրի հատակի լուսանկարները ցույց են տալիս, որ առեղծվածային Եռանկյունու տարածքում չորս բուրգ կա, որոնցից մեկը, հավանաբար, ապակուց է: Քաղաքի կառուցվածքը հիշեցնում է հին լատինաամերիկյան Թեոթիուականի քաղաքակրթության յուրահատուկ ոճն ու դասավորվածությունը:

Ստացված լուսանկարներում կարելի է տեսնել ոչ միայն ջրի տակն անցած հնագույն քաղաքի բուրգերը, այլև սֆինքսանման մի արձան և բազմաթիվ մոնոլիտային շինություններ, որոնց պատերին պարզ երևում են տարբեր տեսակի փորագրություններ, գրում է Peru Punto.com լրատվամիջոցը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի կառավարությունը համաձայնել է տոնական զինադադար հայտարարել ‘
Հաջորդ հոդվածը‘Փոփոխական եղանակը կշարունակվի ‘