‘
Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend.az գործակալությունը: Իր հրաժարականը Ֆոգտսը հիմնավորել է նրանով, որ «չի տեսնում իր ապագան Ադրբեջանի հավաքականում»: Արդեն նախկին մարզիչի խոսքով` Ադրբեջանի հավաքականը վերջին խաղի ժամանակ չցուցաբերեց անհրաժեշտ համառություն: Բացի այդ, Ֆոգտսը հայտնել է, որ հրաժարականի պատճառներից մեկն էլ թիմի «ֆիզիկական պատրաստվածության խնդրի անորոշությունն է, որը շարունակում է արդեն մի քանի տարի»:
Բերտի Ֆոգտսը գլխավորում է ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականը 2008 թվականից: Նրա գլխավորած թիմն իր վերջին խաղում` Եվրո-2016-ի նախընտրական խաղի ժամանակ 6-0 հաշվով պարտվել էր Խորվաթիայի ազգային հավաքականին:
‘