‘Բերքաբերի սահմանագոտում զինծառայող է վիրավորվել. «Առավոտ» ‘

1287

‘

«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 28-ին, ժամը 14-ին աջ արմնկահոդի շրջանի շոշափող հրազենային վնասվածքով Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել պայմանագրային զինծառայող, Դիլիջան քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Սպարտակ Վաչիկի Գուլինյանը: Նրա վերքը թեթեւ է եղել, եւ նա կարճ ժամանակ անց հեռացել է հիվանդանոցից:

Բերքաբերի բնակիչներից լրավամիջոցը տեղեկացավ,որ ապրիլի 28-ի ցերեկը ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Բերքաբերի ուղղությամբ: 

‘

Նախորդ հոդվածը‘«Նախ մուտքն էին փակել, հետո՝ ելքը». «արտակարգ իրավիճակ» ԵՊՀ-ում՝ Սերժ Սարգսյանի այցից. «Ա1+»’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկահայ ռեժիսոր. Հայրենիքն առաջին հերթին մարդիկ են’