‘
Մադրիդի «Ռեալ»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմը կարժանանա ՈՒԵՖԱ-ի հատուկ մրցանակին:
«ՈՒԵՖԱ-ի նախագահի հատուկ մրցանակը տրվում է ֆուտբոլում մեծ նվաճումների հասած, պրոֆեսիոնալիզմով աչքի ընկնող և ապագա սերունդներին օրինակ ծառայող խաղացողներին:
Այս տարի այդ մրցանակը որոշել եմ հանձնել Բեքհեմին, քանի որ նա հանդիսանում է համաշխարհային ֆուտբոլի դեսպան: Անհնար է չնշել նրա կատարած բազմաթիվ բարեգործությունները, որոնք օգնել են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երեխաներին:
Բեքհեմն իսկական ֆուտբոլային կուռք է»,- ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի խոսքերն է մեջբերում ֆուտբոլային կազմակերպության պաշտոնական կայքը:
‘