‘Բեքհեմ. «Եկեք վան Գալի աշխատանքի մասին դատենք մրցաշրջանի ավարտին»’

783

Վերջին ժամանակներս վան Գալի թիմի արդյունքներն այնքան էլ մխիթարական չեն: Այս պահին Մանկունիանցիները 41 միավորով զբաղեցնում են 5-րդ տեղն ԱՊԼ-ում՝ 6 միավորով հետ մնալով 4-րդ տեղից: Անցած հինգշաբթի ՄՅՈՒ-ն Եվրալիգայի 1-ին խաղում պարտվեց «Միդտյուլլանդին» (1-2): «Յունայթեդի» նախկին խաղացող Դեյվիդ Բեքհեմը շատ է վշտացած իր նախկին թիմի պարտությունից, բայց հավատում է, որ «սեւ շրջանը» շուտով կանցնի:
«Վան Գալը շատ հմուտ մարզիչ է՝ աշխարհում բարձր վարկանիշով: Այնքան էլ հեշտ չէ լինել «Յունայթեդի» մարզիչ:
Իհարկե՝ մենք պետք է արդյունքներին նայենք, պետք է նայենք մեր խաղին, լսենք երկրպագուներին, մարդկանց, ովքեր իրոք կարեւոր են թիմի համար: Ես, օրինակ, միայն բարի խոսքեր եմ լսում նրա հասցեին՝ եւ որպես մարզչի, եւ որպես մարդու:
Վան Գալն այնպիսի ակումբի մարզիչն է, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, այնպես որ՝ նա միշտ քննադատության կենթարկվի: Նրա արդյունքներին կհետեւենք մրցաշրջանի ավարտին»,- ասել է Բեքհեմը:

Նախորդ հոդվածը‘Guardian-ի անդրադարձը Յուրա Մովսիսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Բլատտերի և Պլատինիի որակազրկումը կրճատվել է 2 տարով’