‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Դևիդ Բեքհեմը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն նախկին ահ ու սարսափը վերադարձնի «Օլդ Թրաֆորդ»:
«Հիմա «Յունայթեդում» կա Ժոզե, ով գիտի, թե ինչ է ուզում և ինչպես հասնել դրան, նա գիտի՝ ինչպես տիտղոսներ նվաճել: Իմ կարծիքով, դա հենց այն է, ինչի կարիքը «Ման. Յունայթեդն» ունի, որպեսզի վերադարձնի իր սարսափազդու կարգավիճակը: Որովհետև մենք միշտ այն ակումբն ենք եղել (և հիմա էլ կանք), որ երբ թիմերը գալիս էին «Օլդ Թրաֆորդ»՝ արդեն գիտեին, որ հավանաբար կպարտվեն: Սա հենց այն է, ինչը հարկավոր է վերադարձնել: Ես կասեմ, որ հաջորդ մրցաշրջանում լիգայի տիտղոսը նվաճելու է «Յունայթեդը»: Ես միշտ կլինեմ բարիկադների այդ կողմում»:
‘