‘ Բեքհեմ. «Մոուրինյոն անհավանական մարզիչ է, Անգլիայում սիրում են նրան»’

1076

Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլով տարված անհավանական մարզիչ է, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին առաջատար Դեւիդ Բեքհեմը, որը հրաժարվել է քննարկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի մասնագետի հնարավոր նշանակման տարբերակը:

«Ոչ ոք չի վիճում, որ Մոուրինյոն ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկն է, սակայն ֆուտբոլում այսպես է լինում, եթե չկա արդյունք: Բայց ես սիրում եմ Ժոզեին: Նրան սիրում են Անգլիայում: Հույս ունեմ, որ նա շուտով կվերադառնա Պրեմիեր լիգա:

«Չելսին» մեծագույն ակումբ է, որը կփորձի բարձր տեմպով վերադարձնել կորցրածը: Ռոման Աբրամովիչն անտարբեր չէ թիմի նկատմամբ»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է dailymail -ը:

Հիշեցնենք, որ «Չելսին» դեկտեմբերի 17-ին հեռացրել է պաշտոնից թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որի հետ անցած մրցաշրջանում նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Այժմ թիմը 16-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյուն չի պատրաստվում երկարատև արձակուրդ վերցնել’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոյի վերջին հարցազրույցը’