Բըլթ-23. ՉԻ

1172

«Թուրքիան խայտառակում է ինքն իրեն՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը Բայդենի ճանաչումից հետո». Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ, Aravot.am, 26.04.2022։

«ՉԻ». Իսկականից, ամոթ է, էլի: Ո՞նց չի ամաչում Թուրքիան: Դրան հեր-մեր չի ծնե՞լ: Մեկը չկա՞ այնտեղ, Թուրքիային ասի՝ արա´, Բայդենն արդեն ճանաչել է Ցեղասպանությունը, թե մեջդ մի գրամ ամոթի զգացում մնացել է, դու էլ ճանաչի: Ինչի՞ ես թողնում, որ ԱՄՆ-ից հայ ազգափրկիչներից մեկը քեզ ամոթանք տա ու աշխարհով մեկ խայտառակի:

Հուսով ենք, Էրդողանին արդեն զեկուցել են Հարութ Սասունյանի խոսքը: Պետք է որ խառնվի իրար: 

Իսկ եթե հանկարծ այսքանից հետո էլ հետևություններ չանեն, հաջորդը Բորիս Ջոնսոնն է ճանաչելու Ցեղասպանությունը, այ, էդ դեպքում Թուրքիան խայտառակությունից գետինը կմտնի։

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Ողորմելի մանիֆեստ․ Առավոտ
Հաջորդ հոդվածը«Ռոման» բաց թողեց հաղթանակը «Լեսթեր Սիթիի» հետ խաղում (տեսանյութ)