Բըլթ-32․ ՉԻ

543

Արթուր Ղազինյան«Իրականություն են դառնում մեր բոլոր աղետալի կանխատեսումները» (hraparak.am, 10.05.2022)։

— Բանից պարզվում է, որ իրավագետ-դոկտոր-պրոֆեսոր-պատգամավորը աղետալի կանխատեսող է։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող են աղետալի կանխատեսումները իրականություն դառնալ։

Լա՛վ, խնայենք, ջահել տղա է, լավ չի տիրապետում հայերենին։ Խեղճն ընդամենը ուզել է ասել. «Իրականություն են դառնում մեր բոլոր կանխատեսումները գալիք աղետների մասին»։

Դրանով հանդերձ, մեզ մնում է միայն ցավակցություն հայտնել այդպիսի պրոֆեսոր ունեցող ուսանողներին։

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԲըլթ-31 կամ լայն բացված դռներով․ ՉԻ
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն ռեկորդային հասույթ է գրանցել