Բըլթ-50. «ՉԻ»

829

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է«Իրականությունը մեր պատկերացումներից կտրված ա»:

«ՉԻ». Էս նոր ռեկորդ է: Այս մտքի համար Փաշինյանին կարելի է նույնիսկ ՀՀ վաստակավոր ռեկորդսմենի կոչում տալ, էն էլ թարսի պես այդ օրենքը հենց հիմա ուզում են վերացնել: 

Մարդկության պատմության մեջ հաստատված կանոն է. ոչ թե իրականությունն է կտրված լինում պատկերացումներից, այլ հակառակը՝ պատկերացումներն են կտրված լինում իրականությունից: 

Հիմա վարչապետի պատկերացումները արդեն քանի տարի է կտրված են իրականությունից: Բայց իր ասելով ստացվում է, որ մեղավորը ոչ թե իր պատկերացումներն են, այլ իրականությունը, որը ոչ մի կերպ չի ցանկանում համապատասխանել իր պատկերացումներին: 

Եվ, ինչպես ասում են երկրի հակառակ կողմում, վատ պարողին իրականությունն է խանգարում: 

«Չորրորդ իշխանություն»

Նախորդ հոդվածըՄադուրո․ ՌԴ-ի տնտեսությունը նույնիսկ Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում վերելք է ապրում
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ