ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասուլիսում հայտարարել է. «Ասել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, չափազանցություն կլինի»:
«ՉԻ». Կինը կամ հղի է լինում, կամ` ոչ: Արարատ Միրզոյանի մոտ կիսահղի կնոջ տարբերակն է գործում:
Սահմանադրության փոփոխության պատճառը կամ Ադրբեջանի ճնշումներն են, կամ Ադրբեջանի ճնշումները չեն: Արարատ Միրզոյանի դեպքում երրորդ տարբերակն է. ճնշումներ ասածը չափազանցություն է:
Ոչ թե ճնշումներ չկան, այլ շատ չեն, էլի, համարյա չեն զգացվում, հազիվ 1 տոկոս են կազմում: Բայց հաստատում է, որ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության մեջ Ադրբեջանի մատը խառն է:
Հակառակ դեպքում կտրականապես կժխտեր Սահմանադրության փոփոխության նախաձեռնության որևէ կապ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։