‘
«Բժիշկներ առանց սահմանի» բարեգործական կազմակերպությունը տագնապ է հնչեցնում Լիբերիայում «Էբոլա» մահացու համաճարակով հիվանդների թվի աճի կապակցությամբ: Ինչպես հայտարարել են կազմակերպությունում, Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում իրենց գլխավոր բժշկական կենտրոնն ամեն օր ստիպված է լինում մերժել հուսահատ հիվանդներին: Բժիշկները ահազանգում են, որ «իրավիճակը քաոսային է և դուրս է եկել վերահսկողությունից», Լիբերիային անհրաժեշտ է լրացուցիչ միջազգային օգնություն ցուցաբերել:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել էր, որ Լիբերիայում առաջիկա շաբաթում սպասվում են հազարավոր նոր հիվանդներ: Համաճարակի կանխարգելման միջոցառումներն սպասված արդյունքը չեն ունեցել, հայտարարել է ԱՀԿ-ն: Փոխանցում է BBC-ն:
‘