‘Բիզնես-օմբուդսմենը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին’

1970

‘

Ռուսաստանի նախագահին կից՝ գործարարների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ  Բորիս Տիտովը հայտարարել է Ռուսաստանում 2018 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին:

Փորձագետների կարծիքով՝ Տիտովն ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները չի ստանա, և նրան կսատաի ընտրողների մեկուկես տոկոսից ոչ ավելին:

Բորիս Տիտովը կառաջադրվի իր ղեկավարած Աճի կուսակցության կողմից, նման որոշում է կայացվել կուսակցության դաշնային խորհրդում:

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրել են, որ նախագահի աշխատակազմում քննարկում են ընտրություններում բիզնեսից կամ ազատական թևից թեկնածու ներգրավելու տարբերակը:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան. Հայաստանը պատրաստ է այսուհետ եւս զարգացնել ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Հիմա ի՞նչ կասեն’