‘
Բիլբաոյի «Աթլետիկի» ֆուտբոլիստ Յերայ Ալվարեսի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել աճուկային հատվածում և ֆուտբոլիստն արդեն վիրահատության է ենթարկվել:
Իրենց թիմակցին աջակցելու համար բասկյան թիմի 26 ֆուտբոլիստներ սափրել են իրենց գլուխները: Ֆուտբոլիստների նոր սանրվածքով լուսանկարը «Թվիթերի» իր էջում տեղադրել է ակումբի պաշտան Էմերիկ Լապորտը.
«Գուցե, սա այնքան էլ կարևոր չէ, բայց մենք միասին ենք»,- գրել է Լապորտը:
«Սա ոչ միայն Ալվարեսի, այլև այն բոլոր մարդկանց համար է, որոնք տառապում են այս հիվանդությունից: Դուք ունեք աջակցություն»,- նշել է կիսապաշտպան Օսկար դե Մարկոսը:
Ավելի վաղ 22-ամյա Ալվարեսը վիրահատվել էր աճուկի ուռուցքը հեռացնելու համար: Սակայն, հերթական բուժհետազոտության ժամանակ բժիշկները անոմալիա էին հայտնաբերել: Հիմա մարզիկը պետք է քիմիոթերապիայի կուրս անցնի: Ֆուտբոլիստը մոտ 3 ամիս անց կկարողանա վերսկսել մարզումները:

‘