‘
ԱՖրիկյան երկրներում ներդրումներ կատարելու հարցում ԱՄՆ-ը ետ է մնում Չինաստանից, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Նախկին նախագահի խոսքերով՝ միայն աֆրիկյան երկրների առողջապահության ոլորտում կատարված ներդրումներով Պեկինը գերազանցում է Վաշինգտոնին: Քլինթոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը բավարար քանակությամբ միջոցներ չի ծախսում ենթակառույցների զարգացման և տնտեսական աճը խրախուսելու ուղղությամբ: Այնուհանդերձ՝ նախկին նախագահը, ում բարեգործական հիմնադրամը Աֆրիկայում մի շարք նախագծեր է իրականացնում, հույս է հայտնել, որ ապագայում Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են գործընկերներ դառնալ այդ տարածաշրջանում՝ մրցակցությունը թողնելով անցյալում, հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘