‘Բիձինա Իվանիշվիլին կարող է զրկվել վարչապետի պաշտոնից’

734

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարող է զրկվել իր պաշտոնից, եթե դատարանը նրան վերադարձնի Վրաստանի քաղաքացիությունը: Վրացական օրենքներով՝ երկքաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող զբաղեցնել պետական պատասխանատու պաշտոններ, հայտնում է Rosbalt-ը: Հիշեցնենք, որ ներկայումս Իվանիշվիլին ունի ֆրանսիան անձնագիր: Իվանիշվիլիի խոսքերով՝ վրացական օրենքներից ոչ մեկը գլուխ չի հանում: «Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ լինելով Ֆրանսիայի քաղաքացի՝ ես իրավունք ունեմ հանդիսանալ Վրաստանի վարչապետ, բայց եթե դատարանը վերականգնի իմ վրացական քաղաքացիությունը, ես կկորցնեմ վարչապետի պաշտոնը, քանի որ երկքաղաքացիությունն ինձ զրկում է պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից»,- մանրամասնել է Իվանիշվիլին:

Վարչապետի խոսքերով՝ ոչ վաղ անցյալում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հատուկ Իվանիշվիլիի համար հրաման է ստորագրել, որով վերականգնվում էր վերջինիս  քաղաքացիությունը: «Այդ խորամանկ հրամանի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ ես կկորցնեմ Ֆրանսիայի քաղաքացիությունը»,- նշել է Իվանիշվիլին:

Ինչպես արդեն հաղորդել էինք, նոյեմբերի 11-ին Վրաստանի գերագույն դատարանը վարույթ է ընդունել է Իվանիշվիլիի հայցը՝ քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ: 

Նախորդ հոդվածը‘Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է’
Հաջորդ հոդվածը‘Հանրահայտ երգչուհի Ջենի Ռիվերան զոհվել է ավիավթարից’