‘Բիձինա Իվանիշվիլին կողմ է նախագահի ուղիղ ընտրություններին’

654

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտահայտվել է երկրի նախագահի ուղղակի ընտրությունների օգտին՝ դա համարելով «առավել ճիշտ ուղի», հաղորդում է Trend-ը: Ինչ վերաբերում է «Վրացական երազանք» դաշինքի կողմից նախագահի թեկնածու առաջադրելուն, ապա վարչապետը նշել է, որ  ինքն այդ հարցում  ունի նախընտրելի թեկնածուներ, սակայն առայժմ չի ուզում բարձրաձայնել, քանի որ նախ պետք է այդ հարցը քննարկի իր թիմի հետ:

Նախագահի ուղիղ ընտրությունները խորհրդարանական փոքրամասնության պայմաններից մեկն են՝ սահմանադրական լրացումների վերաբերյալ մեծամասնության հետ բանակցություններում: Վրաստանի նախագահը մամլո ասուլիսում նույնպես անդրադարձել էր այս թեմային և մեծամասնությանը կոչ արել  չփոխել ընտրության ձևը Վրաստանում: Մինչդեռ նախաձեռնող խումբն արդեն ԿԸՀ է ներկայացրել նախագահի ընտրության ձևի վերաբերյալ հանաքվե անցկացնելու հարցը՝ առաջարկելով նախագահին ընտրել Վրաստանի խորհրդարանում: Խումբն արդեն սկսել է 200 հազար ստորագրությունների հավաքագրումը, ինչն անհրաժեշտ է հանրաքվե  նախաձեռնելու համար:

Նախորդ հոդվածը‘Անկարայում հրդեհից այրվել է 680 խանութ’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների վիճակը Ոստիկանության ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը’