‘
«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ հայտնի Forbes ամսագրին տված հարցազրույցում խոսել է իր ապագա ծրագրերի, Միխայիլ Սաակաշվիլիի թողած ժառանգության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Galatv.am կայքի ընտրած առավել հետաքրքիր հարցերն ու պատասխանները:
— «Ինձ համար սկզբունքորեն անընդունելի են«Վրացական երազանք» դաշինքի հայացքները, մերմեջ խորը տարբերություն կա: Մենք կարծում ենք, որնրանց հայացքները շատ սխալ են» — այս կերպ էարտահայտվել նախագահը ձեր դաշինքի մասին, այն բանից հետո, երբ պարզ ենդարձել ընտրությունների արդյունքները: Դժվար չի՞ լինի նրա հետ շփվել :
— Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ նախագահը համամիտ չէ մեր գաղափարախոսության հետ: Այսինքն, դա է ճշմարտությունը. մեր գաղափարախոսությունները չեն համընկնում: Նա իր բոլոր գործողություններով ապացուցեց, որ համամիտ չէ մեզ հետ: Եւ շատ լավ է, որ նա խոստովանեց դա: Այո, մենք ուզում ենք իրական, այլ ոչ թե ֆասադային ժողովրդավարություն, հետեւաբար, մեր գործողությունները կտարբերվեն նրա վարած քաղաքականությունից:
— Ձեր խոսքերը այն մասին, որ այս իրավիճակում ամենատրամաբանականգործողությունը կլինի Սահակաշվիլիի հրաժարականը, տարբեր մեկնաբանություններստացան: Իրականում դուք ի՞նչ ի նկատի ունեիք:
— Կոնկրետ ես եւ իմ դաշինքը շատ բան ենք արել, արպեսզի նա կարողանա պահպանել իր “դեմքը”: Մենք այնքան խնամքով, զգուշորեն անցկացրեցինք նախընտրական քարոզչությունը, որ նրան ընտրության արդյունքները ընդունելուց բացի, ալյընտրանք չմնաց: Չնայած, որ շատերը՝ այդ թվում եւ ես, համոզված չէինք, որ նա կկարողանա այդպես վարվել:
Ինչ վերաբերում է հրաժարականին, կասեմ, որ ես չեմ ուզում եւ չեմ պատրաստվում դա կիրառել, քանի որ նա կարողացավ ընդունել պարտությունը, դա արդեն իսկ հերոսություն է (չնայած այն բանին, որ նա այլընտրանք չուներ): Հետեւաբար, նա մասնակիորեն կարողացավ պահպանել իր “դեմքը”, բայց ամենակարեւորն այն է, որ դա լավ է մեր երկրի համար, ապագա ժողովրդավարության համար, որպեսզի այլեւս հեղափոխության անհրաժեշտություն չլինի:
Մենք ամեն կերպ կաշխատենք նրա հետ, եթե, իհարկե, նա կարողանա: Հրաժարականի մասին խոսելով, ես ի նկատի ունեի սահմանադրական հակամարտության հնարավոր հանգուցալուծումը, որպեսզի չլինի երկիշխանություն: Բայց դա ամենեւին էլ առաջարկ չէ, առավել եւս՝ ուլտիմատում: Բայց, իրականում դա կլիներ ամենալավ հանգուցալուծումը:
— Անկեղծ պատասխանեք, գաղափար ունե՞ք, թե ինչ ժառանգություն եք ստանում:
— Այո.
— Եւ ի՞նչ:
— Շատ վատ: Դա անզեն աչքով էլ երեւում է: Ավելի կոնկրետ կարող եմ ասել. այն ժամանակ, երբ մտնենք Ֆինանսների նախարարություն, ազգային բանկ… Ինձ թվում է, նրանք թվեր են նկարում, իսկ իրականությունն այլ է: Այս տարի բյուջե լցնելը շատ դժվար կլինի: Անցած տարի էլ այն հիմնականում լցվեց դրամաշնորհներով եւ վարկերով: Եթե բյուջեն փոքրիշատե լավ վիճակում լինի, ապա այնքան էլ սարսափելի չէ: Բայց բոլոր ուղղություններով էլ Սաակաշվիլին եւ իր կուսակցությունը շատ սխալներ են թույլ տվել. եւ գյուղատնտեսության, եւ առողջապահության, եւ կրթության ոլորտներում:
‘