Ղրղզստանի մայրաքաղաքում մայիսի 26-ին մեկնարկող Եվրասիական տնտեսական առաջին համաժողովին կմասնակցի առնվազն 1,7 հազար մարդ՝ 15 պետություններից։
Այդ մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Արզիբեկ Կոժոշևը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հայտնի է Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի տասը պետությունների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչի մասին պաշտոնապես ծանուցվել են միջոցառման կազմկերպիչները։
Բացի դրանից՝ համաժողովին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության կազմում եղած բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Բարձրաստիճան հյուրերի ցուցակում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Փոխանցում է tass.ru-ն։