‘
Գերմանիայի հավաքականի գլխավոր մենեջեր Օլիվեր Բիրհոֆը գովեստի խոսքեր է ասել անգլիական ֆուտբոլի մասին: Եվրո-1996-ի «ոսկե գոլի» հեղինակը կարծում է, որ անգլիական ֆուտբոլը խոստումնալից երիտասարդ խաղացողներ ունի:
«Եթե նայենք Անգլիայի հավաքականը կազմը, կտեսնենք, որ դա նոր թիմ է, շատ երիտասարդներով ու քիչ վետերաններով: Անգլիական ֆուտբոլում կան դրական փոփոխություններ, դա նկատելի է պատանեկան ու երիտասարդական հավաքականների հաջողություններից:
Գերմանիայում երիատասարդները կարևոր խաղացողներ են դառնում ազգային հավաքականի համար: Այդ պատճառով անհանգստացած ենք անգլիացիների նմանատիպ մոտեցումից ու առաջընթացից: Նրանց խաղամակրդակը բարձրանալու է»,- Բիրհոֆի խոսքերն է մեջբերում Fourfourtwo.com-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Անգլիան ու Գերմանիան ընկերական խաղ են անցկացնելու:
‘