‘
Big Bear Music ձայնագրման ստուդիայի ղեկավար Ջիմ Սիմպսոնը առաջարկել է Բիրմինգհենի օդանավակայանը անվանել հանրահայտ Օզի Օսբորնի անունով, գրում է Birmingham Mail-ը:
Օսբորնը մեծ ճանաչում է գտել որպես 1960-ականներին Բիրմինգհեմում կազմավորված Black Sabbath ռոք խմբի մեներգիչ: Այդ ժամանակ դեռ առաջին քայլերը կատարող խումբը կրում էր Earth անվանումը: Ամեն ինչ փոխվեց, երբ երիտասարդ սաբաթականները մի օր արժանացան պրոդյուսեր Ջիմ Սիմպսոնի ուշադրությանը, որը երաժիշտներից հրավիրեց իր փաբում ելույթ ունենալու՝ արդյունքում դառնալով ապագա Black Sabbath-ի մենեջերը:
‘