‘
Ամուրյան շրջանի վարչական կենտրոն Բլագովեշչենսկում հուշատախտակ են տեղադրել Իոսիֆ Ստալինի հեռագրի տեքստով, որում «ժողովուրդների հայրը» շնորհակալություն է հայտնում քաղաքի բնակիչներին, ասված է շրջանային կառավարության կայքում:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ամուրի շրջանի աշխատավորները պաշտպանության ֆոնդին մուծել են ավելի քան 150 մլն ռուբլի, հավաքել և ռազմաճակատ են ուղարկել 240 հազար տաք հագուստ և ավելի քան 200 վագոն նվերներ:
Հեռագրի շնորհակալական տեքստը մետաղով ձուլվել էր ու տեղադրվել քաղգործկոմի շենքի ճակատին դեռևս 40-ական թթ., սակայն Ստալինի մահից հետո հանվել էր և ուղարկվել գավառագիտական թանգարան իսկ ահա վերադարձվել է նախկին տեղը մի թոշակառուի խնդրանքով, որի հայրը զոհվել է Ստալինգրադում:
Մարտ ամսին «Լևադա-կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ մարզի բնակիչների 54 %-ի կարծիքով՝ Ստալինը երկրի պատմության մեջ դրական դեր է կատարել: Այնուհանդերձ՝ 60 %-ը պատասխանել է, որ չէր ուզենա ապրել ստալինյան ժամանակաշրջանում, իսկ 17 %-ը դժվարացել է պատասխանել:
Փոխանցում է BBC-ն:
‘