‘
ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար Յեպ Բլատերը ուղիներ է փնտրում իրեն արդարացնելու համար։
«Հիմա մենք փաստաբանների հետ դիտարկում ենք համապատասխան հայց ներկայացնելու տարբերակները և մանրամասն ուսումնասիրում ենք ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով կոմիտեի որոշումը։ Հետագայում հնարավոր է շատ տարբերակներ կլինեն»,- 81-ամյա շվեյցարացուն են մեջբերում տեղեկատվական գործակալությունները։
Նախկինում հաղորդել էին, թե Բլատերին և ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիին ուրախ կլինեն տեսնել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Հիշեցնենք, որ Շվեյցարիայի դատախազությունը հետաքննում է մոտ 25 կոռուպցիոն գործ՝ կապված ՖԻՖԱ-ի հետ։
‘