‘Բլատերը նախազգուշացրել է Քաթարի Ֆուտբոլի Ասոցիացիային’

745

ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերը նախազգուշացրել է Քաթարի Ֆուտբոլի Ասոցիացիային՝ այլազգի ֆուտբոլիստների Քաթարի քաղաղացիություն շնորհելու և հավաքականում խաղացնելու համար:

«2.2 միլիոն բնակչություն ունեցող ազգի համար մեծ մարտահրավեր է մինչև 2022 թվականը մարտունակ ֆուտբոլի ազգային թիմ ստեղծելը: Ինչևէ, դրա համար չպետք է նրանք քաղաքացիություն շնորհեն այլազգիներին»,- Բլատտերի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Ինչպես նշում է աղբյուրը, Քաթարը ֆուտբոլի Աշխարհի առաջնությունների պատմության ամենաքիչ բնակչություն ունեցող երկիրն է, որն ու 1.5 միլիոն գաղթական:

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոնի օրական աշխատավարձը 108 հազար ֆունտ է’
Հաջորդ հոդվածը‘Լիվերպուլյան մամուլ. Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխարինել Ջերարդին ‘