‘Բլատերի վարած քաղաքականության արդյունքում ՖԻՖԱ-ն կորցրել է 3 խոշորագույն հովանավորներին’

680

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) 3 խոշորագույն հովանավորներ հայտարարել են կազմակերպության հետ համագործակցության դադարեցման մասին:

Համագործակցությունը դադարեցրել են Castrol, Continental և Johnson & Johnson կազմակերպությունները: Ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ նման որոշում կայացրել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի վարած քաղաքականության պատճառով: Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահն է 1998 թվականից:

Ավելի վաղ համագործակցությունից հրաժարվել էին Sony-ն և Emirates-ը: Ընկերությունները հստակ պատճառներ չեն նշում: Վերոգրյալ 5 ընկերությունների հետ պայմանագրերի արդյունքում ՖԻՖԱ-ն 1.5 մլրդ դոլար էր վաստակում 4 տարում: Բոլոր ընկերությունները երկարաժամկետ համաձայնագրեր են ունեցել:

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսին տեղի է ունենալու ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները: Թեկնածություն են առաջադրել Բլատերը, ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը, Հորդանանի արքայազն Ալի Բին-Ալ Հուսեյնը և ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան:

Նախորդ հոդվածը‘Դե Խեայի գործակալ.«Ֆուտբոլում 5 րոպեում կարող է իրավիճակ փոխվել»’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմյան ակումբները հեռացվել են Ռուսաստանի առաջնությունից’