Բլատեր. Իրանը չպետք է մասնակցեր ԱԱ 2022-ին

409

Զեպ Բլատերը կարծում է, որ Իրանը պետք է զրկվեր ԱԱ 2022-ին մասնակցելու իրավունքից։

ՖԻՖԱ-ի նախկին նախագահն իր կարծիքն է հայտնել Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների վերաբերյալ։

«Իրանին պետք է արգելել մասնակցել աշխարհի առաջնությանը»,- Բլատերի խոսքն է մեջբերել Blick-ը։

Իրանում բողոքի ցույցեր են սկսվել սեպտեմբերին՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, որը ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ հիջաբը «սխալ» կրելու համար։ Նա մահացել է հիվանդանոցում, երբ իրեն այնտեղ են տեղափոխել ոստիկանության բաժանմունքից։

Նախորդ հոդվածըՄ-18 ԵԱ․ Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը՝ միանձնյա առաջատարներ
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Արգենտինայի հավաքականի հայտացուցակը