‘Բլատեր. «Մաքուր խղճով կարող եմ ներկայանալ ցանկացած դատարան»’

1073

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել էթիկայի հանձնաժողովի նիստին, որի ժամանակ քննարկվելու է նրա և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հեռացման հարցը: Մինչ այս հայտնի է դարձել, որ Պլատինին որոշել է բոյկոտել այդ նիստը:

-Իհարկե, ես ներկա կլինեմ: Չէ՞ որ կոմիտեն ինձ ժամանակավորապես հեռացրեց առանց նիստի ու լսումների: Այնպես որ, ես պատրաստվում եմ պաշտպանել ինձ: Լրատվամիջոցները գրում են, որ երկու տարբերակ կա՝ 2 տարով հեռացում և 160 հազար շվեյցարական ֆրանկի տուգանք կամ ցմահ հեռացում,- Բլատերի խոսքերն է հաղորդում ֆրանսիական Liberation-ը:- Պարզ արտահայտվեմ. իմ ֆուտբոլային գործունեության ընթացքում ես ոչ մի հակաօրինական բան չեմ արել, ինձ այդ հարցում մեղադրելու պատճառ չկա: Աշխարհի ցանկացած դատարան կարող եմ ներկայանալ մաքուր խղճով:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» կարող է չմասնակցել պաշտոնական ճաշին ‘
Հաջորդ հոդվածը‘Վալդանո. ««Ռեալում» մարզչի եւ խաղացոցների միջև տարաձայնություններ կան»’