‘Բլատեր. «Ռուսաստանը կպատժվի, եթե չպայքարի ռասիզմի դեմ»’

620

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը մեկնաբանել է «Ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի Եվրոպայում» կազմակերպության զեկույցը, որը վկայել էր, որ վերջին երկու մրցաշրջաններում ռուսական մարզադաշտերում ավելի քան 200 խտրականության դեպք է արձանագրվել, որի մեջ ներառված է նաև նացիստական խորհրդանիշերի կիրառումը։

«Ես տեղյակ եմ այդ զեկույցից, համոզված եղեք։ Ռասիզմն այն է, ինչ ինձ ամենից շատ է մտահոգում։ Այն յուրաքանչյուր օր իմ ուշադրության կենտրոնում է։ Եթե դա չդադարեցվի, ապա ստիպված կլինենք պատժամիջոցների դիմել։ Մենք Ռուսաստանում մեծ կրթական ծրագրի մեկնարկ ենք տվել։ Նրանք տեղյակ են այդ խնդրի մասին: Ռուսաստանը կպատժվի, եթե չպայքարի ռասիզմի դեմ »,-հայտարարել է պաշտոնյան։

 

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 4 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘ Անչելոտին ներողություն է խնդրել Իսկոյին փոխարինելու համար’