Բլերը նախազգուշացնում է իսլամիզմի սպառնալիքի մասին

540

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը միջազգային հանրությանը կոչ է անում միասնական մոտեցում մշակել  ֆունդամենտալ գաղափարախոսության դեմ պայքարի համար։

Երկուշաբթի ելույթ ունենալով Անվտանգության և պաշտպանության հարցերի հետազոտման միացյալ թագավորական ինստիտուտում՝ նա իսլամիզմն անվանել է «առաջնահերթ սպառնալիք» Արևմուտքի երկրների և ընդհանրապես ամբողջ աշխարհի համար։

«Աֆղանստանի մեր վերափոխումը ձախողվեց ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չէին ցանկանում վերափոխել երկիրը։ Իհարկե, մենք կարող էինք ավելի լավ վերափոխել, սակայն աֆղանացիները չեն ընտրել իշխանության զավթումը «Թալիբանի» կողմից։ 2019 թ․ հանրային կարծիքի վերջին հարցումը ցույց տվեց, որ թալիբները 4 % աջակցություն ունեն աֆղան ժողովրդի շրջանում։ Նրանք երկիրը զավթել են բռնությամբ, ոչ թե համոզմունքով։ Ազգի կայացման ճանապարհին սովորաբար արգելք են դառնում ոչ թե մարդիկ, այլ թույլ ինստիտուցիոնալ կարողությունը և կառավարումը, ներառյալ՝ երկար տարիների կոռուպցիան»,- ասել է Թոնի Բլերը։

Նախկին վարչապետն ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է կարողանան գործել նաև առանց ԱՄՆ-ի աջակցության, որովհետև հենց նրանք են առաջինը բախվելու իսլամիզմի հետևանքներին, այդ թվում՝ միգրացիոն ճգնաժամին։

«Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար կա նաև լրացուցիչ մատահրավեր։ Պարզվել է, որ Ամերիկան որոշել է տեսանելի ապագայում առավելագույնս սահմանափակել ռազմական գործողությունների անցկացումը»։

«Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը նշել է սեպտեմբերի 11-ի դեպքերի 20-ամյակը՝ նախազգուշացնելով, որ արևմտյան դեմոկրատիաները նախկինի պես բախվում են նույնպիսի հարձակումների արմատական խմբավորումների կողմից, որոնք, նրա խոսքով, կարող են դիմել  նաև կենսաբանական ահաբեկչության»,- գրում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱղվան Հովսեփյանը ձերբակալվել է
Հաջորդ հոդվածը«Թալիբան» շարժումը կադրային զինվորականների կարիք ունի