«Այաքսը» հայտարարել է Դեյլի Բլինդի հեռանալու մասին: 32-ամյա պաշտպանի հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2023 թվականի ամառ։
Բլինդը հանդես է եկել ամստերդամյան ակումբում 2008-ից 2014 թվականներին և 2018-ից 2022 թվականներին: Նա ակումբի կազմում անցկացրել է 333 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում խաղացողը «Այաքսի» կազմում 19 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և երկու գոլային փոխանցում կատարել։